Login to make your Collection, Create Playlists and Favourite Songs

Login / Register
Բնության ռիթմը․ Աշոտ Թոփուզյան
Բնության ռիթմը․ Աշոտ Թոփուզյան

Բնության ռիթմը․ Աշոտ Թոփուզյան

00:08:07
Report
Լեռներով ու բնության գեղեցիկ պատկերներով շրջապատված Ջավախքի Մեծ Խանչալի գյուղում է ծնվել լեռնային ուղեկցորդ Աշոտ Թոփուզյանը։ Նրա աշավական կյանքը սկսվել է մանկուց, քանի որ հայրենի գյուղը 2100 մետր բարձրության վրա է և սարեր բարձրանալը, գյուղատնտեսական աշխատանքներին մասնակցելը ամենօրյա զբաղմունք է եղել։2010 թվականին Աշոտը ընդունվել է Փոքր Մհեր ռազմական վարժարան, հետո սովորել ԵՊՀ պատմության ֆակուլտետում։ Ասում է՝ թե՛ Մեծ Խանչալի վսեմ լեռները, թե՛ ռազմական վարժարանն ու պատմաբանի մասնագիտությունը մեծ դեր են ունեցել իր արշավական կյանքում։ Սկզբում ընկերների հետ էր սարեր ու ձորեր բարձրանում, ուսումնասիրում քարտեզները, մասնակցում լեռնային տուրիզմի ֆեդերացիայի դասընթացներին։ 2019 թվականին ստեղծեց «Թռիչք» արշավական ակումբը։ Ասում է՝ դժվարություններ շատ են եղել, բայց նոր գագաթներ նվաճելու ձգտումն օգնել է հաղթահարել ու առաջ շարժվել։ Արշավել, ճանաչել և ավելի շատ սիրել հայրենիքը,–այս սկզբունքով է առաջնորդվում Աշոտն ու իր թիմակիցներին, արշավական ընկերներին սովորեցնում հայրենաճանաչ ու հայրենատեր լինել։

Բնության ռիթմը․ Աշոտ Թոփուզյան

View more comments
View All Notifications