Login to make your Collection, Create Playlists and Favourite Songs

Login / Register
Բնության ռիթմը․ Դավիթ Մուրադյան
Բնության ռիթմը․ Դավիթ Մուրադյան

Բնության ռիթմը․ Դավիթ Մուրադյան

00:08:31
Report
Երևբէ փորձել եք վազելու ընթացքում փողոցից աղբ հավաքել, եթե դեռ ոչ, ապա կարող եք միանալ PLOGGING Armenia–ին։ Հավանաբար քչերն են լսել այս նախաձեռնության մասին, բայց այն սկիզբ է առել 2016 թվականին Շվեդիայում՝ մարդկանց ուշադրությունն աղոտվածության հետևանքով առաջացած էկոլոգիական խնդիրների վրա սևեռելու համար։ Հայաստանում PLOGGING նախձեռնությունը ստեղծվել է 2022 թվականին և առաջին վազքը տեղի է ունեցել Գյումրիում, որին միացել է 500 մասնակից։ Դավիթ Մուրադյանը PLOGGING Armenia–ի հիմնադիրն է։ Պատմում է, որ առաջին միջոցառումը մեծ հաջողություն ունեցել և դրական արձագանքներից ոգեշնչվելով որոշել են պարբերաբար անցկացնել։ Առաջին մասնագիտությամբ Դավիթը քաղաքագետ է, մի տարի կամավորությամբ է զբաղվել եվրոպայում, վերջին տարիներին էլ IT ոլորտում է աշխատում։ Ասում է ՝ PLOGGING Armenia-ն շահույթ չհետապնդող կազմակերպություն է, թիմի 5 անդամների համար էլ PLOGGING-ը հոբբիի դարձել։ Դավիթ չի հաշվել, թե քանի պարկ աղբ է հավաքել, բայց դանդաղ վազքի ընթացքում հասցնում են նաև տեսակավորել թափոնները։ Համագործակցում են Երևանի և մարզերի համայնքապետարանների հետ և գունավոր տոպրակներով տեսակավորված թուղթը, ապակին, պլաստիկը հանձննում վերամշակման։

Բնության ռիթմը․ Դավիթ Մուրադյան

View more comments
View All Notifications