Login to make your Collection, Create Playlists and Favourite Songs

Login / Register
Բնության ռիթմը․ Նունե Դարբինյան
Բնության ռիթմը․ Նունե Դարբինյան

Բնության ռիթմը․ Նունե Դարբինյան

00:08:03
Report
22–ամյա Նունեն Դարբինյանը Երևանի Կենդանաբանական այգու կենդանաբույժներից է։ Երկու տարի այգում կամավորական աշխատանք է կատարել՝ զբաղվել կենդանիների խնամքով, մասնակցել բուժական աշխատանքներին հետո առաջարկ ստացել աշխատել, որպես կենդանաբույժ։ Նունեն ավարտել է Հայաստանի Ագրարային համալասրանի անասնաբուժական ֆակուլտետը, մասնագիտության ընտրությունը պատահական չէ, մանկուց սիրել է խնամել կենդանիներին և իր ապագան չի պատկերացրել այնպիսի ոլորտում, որտեղ նրանք չեն լինի։ Սիրում և հավասարապես հոգ է տանում այգու բոլոր բնակիչների մասին, բայց մի քանի ամիս առաջ 3 օրական շնագյալի սկսեց խնամել և ամենաուժեղ կապը հենց նրա իր հետ է։ Շատերն են զարմանում, երբ տեսնում են վայրի կենդանիների հետ աշխատող երիտասարդ աղջկա, բայց ժամանակի ընթացքում համոզվում, թե ինչքան սեր և եռանդ է ներդնում իր գործում։

Բնության ռիթմը․ Նունե Դարբինյան

View more comments
View All Notifications