Login to make your Collection, Create Playlists and Favourite Songs

Login / Register
Էպիզոդ 5: Ինքդ քեզ մի’ ընկճիր
Էպիզոդ 5: Ինքդ քեզ մի’ ընկճիր

Էպիզոդ 5: Ինքդ քեզ մի’ ընկճիր

00:08:59
Report
Երբ ինչ-որ բանի ենք ձգտում, բնականաբար, դժվարություններ են առաջ գալիս։ Ու շատ հաճախ այս դժվարությունները, բացի տեխնիկական հարցերից, մտածելակերպին վերաբերվող հարցեր են։ Ու դրանց լուծումն էլ մեր մտքի վրա աշխատանքն է։Մենք հաճախ մի բանի  վրա աշխատելիս չնկատելով սկսում ենք մեզ կասկածել ու քննադատել։ Ես թե’ իմ, թե’ ուրիշների փորձից տեսել եմ, թե ինչպես սա կարող է ազդել մեր հաջողության ու ընդհանուր բավարարվածության վրա։Դրա համար ուզում եմ հիշես հետևյալ երեք մտքերը ու հանկարծ ինքդ քեզ չընկճեսԵղի’ր համբերատար - Երբ մենք մեր առաջ դնում ենք նպատակներ, մենք շատ հաճախ ակնկալում ենք արագ արդյունքներ։ Բայց հատկապես մեծ նպատակները պահանջում են ժամանակ: Այս պահին արդյունքներ չտեսնելը բոլորովին չի նշանակում, որ դու վաղը մյուս օր էլ չես տեսնեոլւ քո ուզած արդյունքը։Դարձի’ր քո իսկ երկրապագուն -  Մենք շատ հաճախ չենք նշում մեր նվաճումները այնքան, որքան պետք է: Սա իրականում սովորություն է, որը կարող ես զարգացնել: Կարող ես սկզբից սկսել թեկուզ չնչին թվացող բաներից։ Ինքդ քեզ ոգևորելը նպաստելու է, որ բարձրանա քո ինքնագնահատականը, տրամադրուեյունը ու դրանով իսկ քո քայլերի արդյունավետությունը։Մի’ կառչի արդյունքից - Դու երբեք չես կարող երաշխավորել վերջնական արդյունքը ՝ քո վերահսկողությունից դուրս արտաքին գործոնների պատճառով: Մի շարունակ անհանգստանացի այն բաների մասին, որոնք չես կարող վերահսկել։ Դրա փոխարեն կենտրոնացիր այն բաների վրա, որոնք կարող ես վերահսկել `քո անելիքները, քո մտքերը ու այսօրվա օրը։

Էպիզոդ 5: Ինքդ քեզ մի’ ընկճիր

View more comments
View All Notifications