Login to make your Collection, Create Playlists and Favourite Songs

Login / Register
Էպիզոդ 4: Ինչու՞ և ինչպե՞ս դնես նպատակներ քո առաջ (պրակտիկ պրոցես)
Էպիզոդ 4: Ինչու՞ և ինչպե՞ս դնես նպատակներ քո առաջ (պրակտիկ պրոցես)

Էպիզոդ 4: Ինչու՞ և ինչպե՞ս դնես նպատակներ քո առաջ (պրակտիկ պրոցես)

00:07:43
Report
Իմ ամենասիրած բաներից մեկը նպատակներ դնելն ու դրանց հասնելու ձևը պլանավորելն է։Ինչու՞։ Որովհետև, նպատակը մեր հնարավորությունն է ստեղծելու մեր ապագան՝ հիմնվելով  ոչ թե անցյալի, այլ ապագայի մեր պատկերացման վրա։Նպատակը մեր հնարավորությունն է կառուցելու մեր ապագան, կյանքը մեր ուզած ձևով։ Ես ինքս հազար ու մի ձև, տեխնիկա եմ փորձել՝ ոչ միայն իմ անձնական կյանքում, այլ նաև բիզնեսում, թիմի հետ աշխատելիս, թե ինչպես որոշակիացնել նպատակները ու ինչպես արդյունավետ ձևով պլանավորել դրանց իրականցումը։Եթե ուզում ես քո կյանքի այս կամ այն բնագավառը լավացնես, առաջինը հարցրու քեզ, թե ինչ ես ուզում։ Նպատակը պետք է առաջնային բխի մեր սրտի ուզածից։Դրանից ելնելով սահմանի կոնկրետ նպատակ ժամանակահատվածի մեջ։ Ես իմ փորձից կառաջարկեմ մեկ տարվա կտրվածքով։ Հետո բաժանիր ավելի փոքր ու անպայման չափելի նպատակների։Նպատակ դնելու իհարկե իմաստը նաև նա է, որ կարողանաս արդյունավետ ու ճիշտ պլանավորես քո քայլերը, օրը, շաբաթը։ Դրա համար մշակի քո համար հարմար ձև՝ քո անելիքները ըստ քո նպատակների պլավորելու համար։ Այս պլանի մեջ կարևոր է, որ պարբերաբար հետևես քո առաջխաղացմանը։ Շնորհավորիր քո հաղթանակները։ Իսկ երբ որ մի բան չես արել կամ չի ստացվել, հասկացիր ինչու ու ինչ ես սովորել, ինչ պետք է գուցե փոխես։

Էպիզոդ 4: Ինչու՞ և ինչպե՞ս դնես նպատակներ քո առաջ (պրակտիկ պրոցես)

View more comments
View All Notifications