Login to make your Collection, Create Playlists and Favourite Songs

Login / Register
Սիրո հասակ
Սիրո հասակ

Սիրո հասակ

00:16:05
Report
Սիրո հասակ երգը գրել է Ալեքսանդր Աճեմյանը 1980-ականներին։ Այն առաջին անգամ կատարել է Գեորգի Միասյանը հեղինակի որդու՝ Վարդան Աճեմյանի հարսանիքին։ Երգն իր պարզ խոսքերով, բայց վառ լիցքերով դարձավ երիտասարդների սիրո խորհրդանիշ՝ լի հույսով և քնքշությամբ։ Այն գեղեցիկ կերպով պատմում է զգացմուների մասին, որ ապրում էին երիտասարդների սրտերը՝ գարնան բացվելուն պես։Երգի ձայնագրմանը մասնակցած առաջին երաժիշտներից է կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանը, ով, ի դեպ, նպաստել է երգի ինքնատիպ հնչողության ձևավորմանը։ Երգը շատ արագ հանրաճանաչություն ձեռք բերեց՝ դառնալով սիրելի մեղեդի շատ ունկնդիրների համար, որոնք տողերի և նոտաների արանքում գտան իրենց սիրային պատմությունների նկարագրությունները: Այնուամենայնիվ, եթե երգը մնար բացառապես 80-ականներում, տխուր կլիներ, և կդառնար միայն անցյալի նոստալգիկ մասնիկ: Բարեբախտաբար, սիրո թեման հավերժական է, այն էլ գարնանն արթնացող սիրո։«Սիրո հասակը» ներկայացվել և վերաիմաստավորվել է տարբեր արտիստների կողմից, յուրաքանչյուրն իր տարբերակով տվել է երգին նոր գույներ։ Արամ MP3-ն թարմ, ժամանակակից շունչ հաղորդեց երգին՝ պահպանելով դրա խորը զգացմունքային և նոստալգիկ տրամադրությունը: Fairwind ռոք խումբը նույնպես ներկայացրեց երգը՝ այն մենկաբանելով իրենց բնորոշ ձայնով և էներգիայով: Նրանց տարբերակը կրում էր ավելի դինամիկ, գրեթե ըմբոստ ոգի, որն արտացոլում էր մեր օրերում սիրո արտահայտման մեկ այլ տարբերակ: Այժմ, տարիներ անց, երգը շարունակում է իր ճանապարհը՝ կապելով միմյանց սերունդներն ու երաժշտական ​​ոճերը։ Այս Երգխոսությունը Արամ MP3-ի, Fairwind խմբի թմբկահար  Տիգրան Խաչատրյանի և Երվանդ Երզնկյանի հետ է։ Միասին կլսենք և կապրենք սիրո տարբեր հասակները։ 
View more comments
View All Notifications