Login to make your Collection, Create Playlists and Favourite Songs

Login / Register
Կիլիկիա
Խոսք՝ Նահապետ Ռուստինյան, երաժշտություն՝ Գաբրիել ԵրանյանՅուրաքանչյուր ժողովրդի հոգևոր ժառանգության մեջ կան երգեր, որոնք դարերի միջով անցնելով՝ մնում են նույնքան արժեքավոր, որքան ստեղծման պահին: Նահապետ Ռուսինյանի «Կիլիկիա» երգը հենց այդպիսի ստեղծագործություն է, որ 19-րդ դարից մինչև այսօր շարունակում է խորը հուզել հայի սիրտը: Երգը անբաժան կարոտի, կորստի, բայց և անկոտրում հոգու պատմությունն է: Կիլիկիան միայն երբեմնի աշխարհագրական տարածք չի եղել, այն եղել է մի մոլորված դրախտ, որին ձգտել են հայոց սերունդները, մի տարածություն, որտեղ ձևավորվել է հայկական մշակույթը, պետականությունը, կյանքը: Հենց այս երազային, բայց ցավոտ զգացմունքն է, որ դարձնում է «Կիլիկիա»-ն ոչ միայն երգ, այլև հուշարձան՝ հայ երաժշտական մշակույթում: Յուրաքանչյուր կատարող դրան տվել է իր յուրահատուկ շունչը, ձևավորելով նոր դարաշրջան «Կիլիկիա»-ի համար:90-ականների վերջերին Զարուհի Բաբայանի կատարմամբ երգը ստացավ հոգեպարար, աղոթքի նմանվող նրբություն, մինչդեռ Արա Գևորգյանի մշակմամբ այն վերափոխվեց էպիկական, սիմֆոնիկ ստեղծագործություն՝ հագեցած նվագախմբային հնչողությամբ: The Beautified Project-ի ռոքային մոտեցումը երգին հաղորդեց նոր ուժ ու ժամանակակից զգացողություն: Այս Երգխոսությունը Զարուհի Բաբայանի, Արա Գևորգյանի և The Beautified Project-ի հիմնադիր Անդրե Սիմոնյանի հետ է, հասկանալու ենք, թե ինչպես են նրանք յուրովի մեկնաբանել այս ստեղծագործությունն ու ինչու է այն մինչ այսօր պահպանում իր տեղը յուրաքանչյուր հայի հոգում:
View more comments
View All Notifications