Login to make your Collection, Create Playlists and Favourite Songs

Login / Register
Ոչինչ չի մնա
Ոչինչ չի մնա

Ոչինչ չի մնա

00:15:42
Report
Երբեմն ստեղծվում են երգեր, որոք դառնում են ոչ թե պարզապես երաժշտություն, այլ ժամանակի, կարոտի ու ներսից հոսող լռության թարգմանիչ։ Այդպիսի մի երգ է՝ «Ոչինչ չի մնան»։Այս երգը ծնվել է Վարդան Զադոյանի բառերից, որոնք հնչեցին Հայկոյի զգացմունքային, ցավով ու անկեղծությամբ լի կատարմամբ։ Բայց դա միայն պահ չէր․ այս երգը ապրեց, վերապրեց և շարունակում է  իր ուղին մինչ այսօր։Ի սկզբանե այն պատմում է կորստի մասին։ Ոչ միայն մարդու կամ սիրո, այլև հավաքական էմոցիաների կորստի, այն պահի մասին, երբ նայում ես շուրջդ ու քո ներսում չես գտնում ոչ մի հենարան՝ բացի հիշողությունից։ Երգը քայլում է ցավի միջով՝ ընդունելով, որ երբեմն, իսկապես, ոչինչ չի մնում։Բացի սրտի խորքից հնչող բառերից ու երաժշտական մաքրությունից, երգը լայն հանրությանը ծանոթ դարձավ նաև նույնանուն՝ «Ոչինչ չի մնա» ֆիլմի շնորհիվ։ Երաժշտությունը դարձավ ֆիլմի առանցքներից մեկը՝ միախառնվելով հերոսների ապրումների, հարաբերությունների փլուզման ու վերագտնելու փորձերի հետ։ Այսօր՝ տարիներ անց, երգը հնչեցում է նոր ձայնով։ Այս էպիզոդում  Վարդան Զադոյանի՝ «Ոչինչ չի մնա» երգի խոսքերի հեղինակի և երգչուհի Կարինա Առուստամյանի հետ կերգխոսենք երգի ծննդի, դրա ճանապարհի, և նոր մեկնաբանության մասին։ Ինչու՞ են որոշ երգեր շարունակում ապրել, փոխվել, նորովի բաբախել՝ առանց կորցնելու իրենց էությունը։
View more comments
View All Notifications